ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման համար 38.8 միլիարդ դրամ է ծախսել
SOCIETYՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը 2016թ. 16 ծրագրերի իրականացման համար 63.8 միլիարդ դրամ է ծախսել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Հիմնական ծախսը հասարակական կարգի պահպանության ապահովման ծրագրով է եղել: Այդ ուղղությամբ ոստիկանությունը ծախսել է 38.8 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաև Ազգային անվտանգության ծառայության կատարած ծախսերը 2016թ. ընթացքում: Նա հայտնեց, որ ԱԱԾ-ն 5 ծրագրերի իրականացման համար ծախսել է 20.5 միլիարդ դրամ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



