Գերմանիայի ֆուտբոլի թիմը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում է
СПОРТԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում Գերմանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն (4:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչիում կայացած խաղում աշխարհի գործող չեմպիոնները խաղի հաշիվը բացեցին 6-րդ րոպեին: Գոլը խփեց Լեոն Գորեցկան: Ընդամենը 2 րոպե անց Բունդեսմանշաֆթը կրկնապակեց հաշվի տարբերությունը: Աշխարհի չեմպիոնները խփեց նաև 3-րդ գնդակը երկրորդ կեսի 59-րդ րոպեին: Մրցակցի դարպասը գրավեց Վարները: Խաղակեսի վերջնամասում Մեքսիկայի հավաքականը խփեց հեղինակության գնդակը: Հեռահար շեշտակի հարվածով գոլը խփեց Ֆաբիանը: Մեկ անց գերմանացիները արդեն 4-րդ գնդակն ուղարկեցին Մեքսիկայի դարպասը: Յունեսը հեղինակեց գնդակը:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հուլիսի 2-ին Սանկտ-Պետերբուրգում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



