Գերմանիայի ֆուտբոլի թիմը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում է
ՍՊՈՐՏԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում Գերմանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն (4:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչիում կայացած խաղում աշխարհի գործող չեմպիոնները խաղի հաշիվը բացեցին 6-րդ րոպեին: Գոլը խփեց Լեոն Գորեցկան: Ընդամենը 2 րոպե անց Բունդեսմանշաֆթը կրկնապակեց հաշվի տարբերությունը: Աշխարհի չեմպիոնները խփեց նաև 3-րդ գնդակը երկրորդ կեսի 59-րդ րոպեին: Մրցակցի դարպասը գրավեց Վարները: Խաղակեսի վերջնամասում Մեքսիկայի հավաքականը խփեց հեղինակության գնդակը: Հեռահար շեշտակի հարվածով գոլը խփեց Ֆաբիանը: Մեկ անց գերմանացիները արդեն 4-րդ գնդակն ուղարկեցին Մեքսիկայի դարպասը: Յունեսը հեղինակեց գնդակը:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հուլիսի 2-ին Սանկտ-Պետերբուրգում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



