Էրդողանի կուսակիցը պնդել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է ընդդիմադիր կուսակցապետից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն Twitter-ի իր էջում գրել է, թե երազում Աթաթուրքին է տեսել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ AKP-ի պատգամավոր Բուրհան Քուզուն գրել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է իր ստեղծած «Ժողովրդահանրապեական» (CHP) կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ «Աթաթուրքը բողոքեց, թե Քեմալ Քըլըչդարօղլուն ինչ վատ օրն է գցել իր ստեղծած կուսակցությունը»,-գրել է իր Twitter-ի էջում Բուրհան Քուզուն։
Այս գրությունը ընդդիմադիր կուսակցության հետեւորդների մոտ մեծ արձագանք է գտել։ Նրանք հայտարարել են, թե AKP-ն իր կեղտոտ խաղերին չպետք է խառնի Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



