Էրդողանի կուսակիցը պնդել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է ընդդիմադիր կուսակցապետից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն Twitter-ի իր էջում գրել է, թե երազում Աթաթուրքին է տեսել։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ AKP-ի պատգամավոր Բուրհան Քուզուն գրել է, թե երազում Աթաթուրքը բողոքել է իր ստեղծած «Ժողովրդահանրապեական» (CHP) կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ «Աթաթուրքը բողոքեց, թե Քեմալ Քըլըչդարօղլուն ինչ վատ օրն է գցել իր ստեղծած կուսակցությունը»,-գրել է իր Twitter-ի էջում Բուրհան Քուզուն։
Այս գրությունը ընդդիմադիր կուսակցության հետեւորդների մոտ մեծ արձագանք է գտել։ Նրանք հայտարարել են, թե AKP-ն իր կեղտոտ խաղերին չպետք է խառնի Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



