Արգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕԱրգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Excelsior-ը։
Դատախազ Անիբալ Բրունետի խոսքով՝ այդ իրերը հայտնաբերվել են մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սան Տելմո շրջանում, հին իրեր վաճառող կրպակում։ Նման առարկաների թվում են սաղավարտներ, դանակներ, սվաստիկայով շքանշաններ եւ այլն։ Դատախազը կարգարդել է առգրավել դրանք, կնքել խանութն ու հետաքննություն սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես են այդ իրերը հայտնվել վաճառողի մոտ։
Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ դաշնային ոստիկանությունը Բուենոս Այրեսի մերձակայքում նացիստական ատրիբուտների ապօրինի պահեստ է հայտնաբերել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



