Արգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայում ոստիկանությունը նացիստական ատրիբուտների եւս մեկ խմբաքանակ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Excelsior-ը։
Դատախազ Անիբալ Բրունետի խոսքով՝ այդ իրերը հայտնաբերվել են մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սան Տելմո շրջանում, հին իրեր վաճառող կրպակում։ Նման առարկաների թվում են սաղավարտներ, դանակներ, սվաստիկայով շքանշաններ եւ այլն։ Դատախազը կարգարդել է առգրավել դրանք, կնքել խանութն ու հետաքննություն սկսել՝ հասկանալու համար, թե ինչպես են այդ իրերը հայտնվել վաճառողի մոտ։
Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ դաշնային ոստիկանությունը Բուենոս Այրեսի մերձակայքում նացիստական ատրիբուտների ապօրինի պահեստ է հայտնաբերել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



