«Չափորոշիչների խախտում եղել է». Արտեմ Ասատրյանը՝ թիվ 1 տուն-ինտերնատի սննդի որակի մասին
ОБЩЕСТВОՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեսանյութը, որում երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում, միակողմանի է:
Past.am-ի փոխանցմամբ ՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարարը՝ հավելելով, որ, եթե իրականությունը տեսնելու ցանկություն կար, ապա պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգված հատվածները։
Հարցին՝արդյոք կուտե՞ր դույլից մատուցվող կերակուրն անձամբ և չափորոշիչները չե՞ն խախտվել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Չափորոշիչների խախտում եղել է, շտկումներ են կատարվում»:
Lրագրողների դիտարկմանը, թե կերակուրը լափ է հիշեցնում, Արտեմ Ասատրյանն արձագանքեց․ «Եթե դուք ուզում եք կերակուրից դա ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր»:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



