«Չափորոշիչների խախտում եղել է». Արտեմ Ասատրյանը՝ թիվ 1 տուն-ինտերնատի սննդի որակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեսանյութը, որում երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում, միակողմանի է:
Past.am-ի փոխանցմամբ ՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարարը՝ հավելելով, որ, եթե իրականությունը տեսնելու ցանկություն կար, ապա պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգված հատվածները։
Հարցին՝արդյոք կուտե՞ր դույլից մատուցվող կերակուրն անձամբ և չափորոշիչները չե՞ն խախտվել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Չափորոշիչների խախտում եղել է, շտկումներ են կատարվում»:
Lրագրողների դիտարկմանը, թե կերակուրը լափ է հիշեցնում, Արտեմ Ասատրյանն արձագանքեց․ «Եթե դուք ուզում եք կերակուրից դա ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



