Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի պատմական մզկիթը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել մզկիթի ուղղությամբ, քանի որ հաղորդվել էր, թե զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը։ Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԴԱԻՇ-ի սև դրոշը:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին: ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են դիմադրել քաղաքի մի քանի թաղամասերում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



