Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի պատմական մզկիթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել մզկիթի ուղղությամբ, քանի որ հաղորդվել էր, թե զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը։ Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԴԱԻՇ-ի սև դրոշը:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին: ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են դիմադրել քաղաքի մի քանի թաղամասերում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



