Հունիսի 26–ից 27–ը ողջ լրահոսի 1,1 %–ը կազմել են Արփինե Հովհաննիսյանի մասին նյութերը
ПОЛИТИКАActual Monitoring–ը ներկայացնում է, թե հայկական լրատվական կայքերն ինչպես են լուսաբանել հունիսի 26–ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ:
Եվ այսպես, հունիսի 26–ից 27–ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի պահից մինչև հունիսի 27–ի ժամը 13:30–ն ընկած ժամանակահատվածում Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ եղել է 79 հոդված, ինչը կազմում է ամբողջ լրահոսի 1,1%–ը։
Մոնիթորինգի արդյունքներով ԵԽԽՎ փոխնախագահի վերաբերյալ ամենից շատ հայկական օնլայն լրատվականներում խոսվել է 14։00–ից 15։59–ն ընկած ժամանակահատվածում։
Վերլուծաբանների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ 14։00–ից է սկսվել տարածվել Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվելու մասին տեղեկատվությունը։ Դրանից հետո 1 ժամ համեմատաբար քիչ հոդվածներ են շրջանառվել, որից հետո կրկին ակտիվություն է նկատվել։
Մոնիթորինգի արդյունքներով լրատվական հոդվածների երկրորդ «ալիքը» սկսվել է 17:00– ից 17:59–նն ընկած ժամանակահատվածի ընթացքում, որը պայմանավորված է եղել ԱԺ փոխնախագահի ԵԽԽՎ–ում հնչեցրած ելույթով։
ՀՀ ամենաայցելվող թոփ 10 լրատվական կայքերից թեմային ամենաշատն անդրադարձել են News.am և Orer.am կայքերը՝ յուրաքանչյուրը թողարկելով 2 հոդված:
Արմինե Գրիգորյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



