Մեկնարկել են Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղով չվերթները. ՔԱԳՎ
ОБЩЕСТВО«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթի պաշտոնական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաեւ՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



