Մեկնարկել են Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղով չվերթները. ՔԱԳՎ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթի պաշտոնական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաեւ՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երեւան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



