Ինչպե՞ս են փոխգործակցելու ՀՀ ԱԻՆ-ն ու ռուսական ռազմաբազան արտակարգ վիճակների դեպքում. քննարկում
ЭКОНОМИКАՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ եւ 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաեւ՝ տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



