Ինչպե՞ս են փոխգործակցելու ՀՀ ԱԻՆ-ն ու ռուսական ռազմաբազան արտակարգ վիճակների դեպքում. քննարկում
ECONOMICSՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ եւ 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաեւ՝ տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



