Այրվել է մարմնի 7-8 տոկոսը. Եղեգնաձորում ինքնահրկիզված կնոջ վիճակը բավարար է
ОБЩЕСТВОՎայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում երեկ ուշ երեկոյան ինքնահրկիզված 65-ամյա կնոջ վիճակը բավարար է, այրվել է նրա մարմնի 7-8 տոկոսը: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
«Կինն այրվածքներ է ստացել դեմքի, պարանոցի շրջանում, առաջին աստիճանի այրվածքներ է ստացել»,- ասաց Անահիտ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում հունիսի 26-ին կեսգիշերին մոտ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ ինքնահրկիզվածը Եղեգնաձորի բնակչուհի, 65-ամյա Սուսաննա Հ.-ն է, որն ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն եւ այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



