Այրվել է մարմնի 7-8 տոկոսը. Եղեգնաձորում ինքնահրկիզված կնոջ վիճակը բավարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում երեկ ուշ երեկոյան ինքնահրկիզված 65-ամյա կնոջ վիճակը բավարար է, այրվել է նրա մարմնի 7-8 տոկոսը: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
«Կինն այրվածքներ է ստացել դեմքի, պարանոցի շրջանում, առաջին աստիճանի այրվածքներ է ստացել»,- ասաց Անահիտ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում հունիսի 26-ին կեսգիշերին մոտ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ ինքնահրկիզվածը Եղեգնաձորի բնակչուհի, 65-ամյա Սուսաննա Հ.-ն է, որն ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն եւ այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



