Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան
СПОРТԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ, որ չկարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել Տոկիոյում:
«Մարզիչները գոհ են, բայց ես գոհ չեմ, որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը: Սակայն վստահ եմ` հաջորդ առաջնություններում արդեն կբարձրացնեմ: 246 բարձրացնելիս, կարծում եմ, շտապեցի, դրա համար չստացվեց: Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալներ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



