Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան
SPORTԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ, որ չկարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել Տոկիոյում:
«Մարզիչները գոհ են, բայց ես գոհ չեմ, որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը: Սակայն վստահ եմ` հաջորդ առաջնություններում արդեն կբարձրացնեմ: 246 բարձրացնելիս, կարծում եմ, շտապեցի, դրա համար չստացվեց: Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալներ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



