Հավայան կղզիների վարձույթով փոքրիկ տնակը` լավայից հատակով (լուսանկարներ)
ФОТО«Հատակը լավա է» խաղը արդեն տասնամյակներ շարունակ չի դադարում լինել սիրված ու հայտնի, իսկ վերջերս այն վերածվեց իսկական մեմի: Past.am-ն առաջարկում է ձեր արձակուրդն անցկացնել մի տնակում, որի հատակն իսկապես լավա է և ամեն վայրկյան այն կարող է ժայթքել ձեր ոտքի տակ:

Հավայան կղզիներում այսպիսի մի բնակարան կարելի է ձեռք բերել վարձույթով: Տունը գտնվում է 1983թ.-ին արթնացած հրաբխից 6,5 կմ հեռավորության վրա: Մինչ այժմ հրաբուխը ժայթքել է 66 անգամ:

Նախագծի հեղինակը Ուիլ Բեյհարցն է: Տնակը հրաշալի կերպով կարծես միաձուլվում է շրջակա զարմանահրաշ բնությանը: 41,8 ք/մ մակերես ունեցող տունն ամբողջովին կահավորված է: Այս գողտրիկ անկյունը ապահովված է ամեն տեսակի հարմարություններով. տան մեջ կա էլեկտրականություն, ինտերնետ, ջուր և այլն:

life.ru-ի փոխանցմամաբ, տան տերը իր վարձակալներին խոստանում է ստանձնել նաև էքսկուրսավարի պարտականությունները, ով ցույց կտա տեղի տեսարժան վայրերը:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



