Հավայան կղզիների վարձույթով փոքրիկ տնակը` լավայից հատակով (լուսանկարներ)
ՖՈՏՈ«Հատակը լավա է» խաղը արդեն տասնամյակներ շարունակ չի դադարում լինել սիրված ու հայտնի, իսկ վերջերս այն վերածվեց իսկական մեմի: Past.am-ն առաջարկում է ձեր արձակուրդն անցկացնել մի տնակում, որի հատակն իսկապես լավա է և ամեն վայրկյան այն կարող է ժայթքել ձեր ոտքի տակ:

Հավայան կղզիներում այսպիսի մի բնակարան կարելի է ձեռք բերել վարձույթով: Տունը գտնվում է 1983թ.-ին արթնացած հրաբխից 6,5 կմ հեռավորության վրա: Մինչ այժմ հրաբուխը ժայթքել է 66 անգամ:

Նախագծի հեղինակը Ուիլ Բեյհարցն է: Տնակը հրաշալի կերպով կարծես միաձուլվում է շրջակա զարմանահրաշ բնությանը: 41,8 ք/մ մակերես ունեցող տունն ամբողջովին կահավորված է: Այս գողտրիկ անկյունը ապահովված է ամեն տեսակի հարմարություններով. տան մեջ կա էլեկտրականություն, ինտերնետ, ջուր և այլն:

life.ru-ի փոխանցմամաբ, տան տերը իր վարձակալներին խոստանում է ստանձնել նաև էքսկուրսավարի պարտականությունները, ով ցույց կտա տեղի տեսարժան վայրերը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



