Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Արհմիությունների դերը խորհրդային և եվրոպական մոդելների «արանքում». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում միայն «արհմիություններ» բառը լսելիս, առաջինը որ արթնանում է մարդկանց մտապատկերում, դա խորհրդային տարիներին բոլոր հիմնարկներում գործող այն աշխույժ կազմակերպություններն են, որոնք կոչված էին պաշտպանել աշխատակիցների սոցիալական և աշխատանքային իրավունքները: Ու եթե առաջինի դեպքում այն լավ կամ վատ ինչ–որ ձևով իրականացնում էին, սակայն հիմնարկ–ձեռնարկությունների աշխատակիցներն այդ կառույցների հետ ավելի շատ «շփվում» էին, երբ ցանկանում էին զեղչով տրամադրվող «պուտյովկաներից» կամ այլ օգնություններից օգտվել:

Եվ որպես կանոն այս կազմակերպությունները հիմնականում ղեկավարում էին չաղլիկ ու ինքնավստահ արտաքին ունեցող մարդիկ, ովքեր այսպես ասած՝ ներքևների «պատվերով» վերևների հետ էին շփվում ու հարցեր լուծում կամ հակառակը: Այսինքն՝ այս կառույցներն այն ամենաակտիվ օղակն էին համարվում, որոնք հիմնականում ֆինանսներ ունենալու խնդիր չունեն, իսկ պարտականությունները մատուցում էին «լավություն անելու» ենթատեքստից ելնելով: Ով ավելի սերտ էր իր հիմնարկի այս կառույցի ղեկավարության հետ, նա այսպես ասած մի կողմից ավելի պաշտպանված էր, մյուս կողմից էլ ավելի իրազեկված կառույցի իրական անցուդարձի մասին էլ, պուտյովկաների ու մնացած «բարիքների» մասին էլ:

Անցան խորհրդային տարիները: Անցյալ դարձան նաև արհմիություններ ասված կառույցները, քանի որ շուկայական տնտեսական հարաբերությունների ժամանակ որևէ մասնավոր կառույցի ղեկավարի արդեն ձեռնտու չէր նման «գլխացավանք» ունենալը: Բայց որոշ կիսապետական կազմակերպություններում դեռ մինչև օրս խորհրդային տարիներից մնացած հին «ավանդույթների» բերումով շարունակում են գործել արհմիութենական կազմակերպությունները, իսկ մարդկանց աշխատավարձից էլ գումար է պահվում այդ «ֆոնդի» համար: Թե ուտել– խմելուց և էքսկուրսիաներ կազմակերպելուց բացի ինչի վրա են ծախսվում այդ գումարները, գոնե մեզ այս պահին հայտնի չէ, բայց հիմա խոսքը ոչ թե նրանց մասին է, այլ արհմիությունների եվրոպական մոդելի գործունեության մասին:

Խնդիրն այն է, որ Հայաստանի և ԵՄ–ի միջև նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային իրավական համաձայնագրով մեր երկիրը ստանձնելու է նաև մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերակայության խնդիրներ: Բացի այդ, կարևորվելու են նաև սոցիալական և աշխատանքային իրավունքները:

Եվրամիության կառույցների հետ հավասարը հավասարին աշխատելու և Հայաստանում իրավունքի գերակայության ոլորտը զարգացնելու համար կարևոր է նաև ձևավորել արհմիություններ կոչվող կառույցի եվրոպական փիլիսոփայությանը և չափանիշներին համապատասխանող մի կառույց, որը իր վրա կվերցնի աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցը:

Այս առիթով կազմակերպված լրագրողական արհմիութենական կազմակերպություններ ձևավորելու մասին քննարկման ժամանակ, որին ի դեպ մասնակցում էին ինչպես վաստակաշատ խմբագիրներ, այնպես էլ երիտասարդ լրագրողներ, կրկին առիթ եղավ առաջարկվող մոդելը համեմատել Խորհրդային Միության տարիներից ժառանգություն մնացած պուտյովկաներ բաժանող կառույցների հետ և կարմիր թելի նման ձգվում էր միտքը, թե դրանք դրանից բացի չեն կարող արդյունավետ գործել:

Մինչդեռ արհմիությունների եվրոպական մոդելի խնդիրը բոլորովին այլ է և այն պետք է ոչ թե դառնա վերևների կամակատարը, այլ ներքևների իրավունքների պաշտպանը, ամեն կերպ պաշտպանի օրենքը և թույլ չտա, որ գործատուն ոտնահարի իր աշխատակցի աշխատանքային իրավունքները:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт