Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕԻրանի անվտանգության ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 50 մարդու են ձերբակալել Քերմանշահ նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` մեջբերելով նահանգի դատախազ Նեմաթ Սադեքիի խոսքը, սա երկրորդ խոշոր ձերբակալությունն է երկրի մայրաքաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո:
Վերջինս հավելել է, որ ձերբակալված անձանց մոտ մեծ քանակությամբ մահապարտի գոտիներ, էլեկտրոնային դետոնատորներ և զենք է հայտնաբերվել ու առգրավվել:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել Իրանի խորհրդարանում և Իմամ Խեմեյնիի դամաբարանի մոտ, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



