Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի անվտանգության ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 50 մարդու են ձերբակալել Քերմանշահ նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` մեջբերելով նահանգի դատախազ Նեմաթ Սադեքիի խոսքը, սա երկրորդ խոշոր ձերբակալությունն է երկրի մայրաքաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո:
Վերջինս հավելել է, որ ձերբակալված անձանց մոտ մեծ քանակությամբ մահապարտի գոտիներ, էլեկտրոնային դետոնատորներ և զենք է հայտնաբերվել ու առգրավվել:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել Իրանի խորհրդարանում և Իմամ Խեմեյնիի դամաբարանի մոտ, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



