Թուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և դիվանագիտական ճգնաժամի միջև
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և Պարսից ծոցի երկրների շուրջ ծավալված ճգնաժամի միջև: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին կիրակի լրագրողներին է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Մյուֆթյուօղլուն: «Մենք մտահոգված ենք, որ Քաթարի և Պարսից ծոցի մյուս երկրների միջև ճգնաժամը դեռևս չի կարգավորվել, սակայն ոչ մի կապ չենք տեսնում Էմիրությունում մեր ռազմաբազայի ստեղծման և Քաթարի շուրջ ծավալված հակամարտության միջև»,-ընդգծել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ ռազմաբազայի բացումը նախատեսված է եղել 2014 թվականին կնքված երկկողմ համագործակցության ամրապնդման համաձայնագրով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



