Թուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և դիվանագիտական ճգնաժամի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կապ չի տեսնում Քաթարում իր ռազմաբազայի ստեղծման և Պարսից ծոցի երկրների շուրջ ծավալված ճգնաժամի միջև: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին կիրակի լրագրողներին է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Մյուֆթյուօղլուն: «Մենք մտահոգված ենք, որ Քաթարի և Պարսից ծոցի մյուս երկրների միջև ճգնաժամը դեռևս չի կարգավորվել, սակայն ոչ մի կապ չենք տեսնում Էմիրությունում մեր ռազմաբազայի ստեղծման և Քաթարի շուրջ ծավալված հակամարտության միջև»,-ընդգծել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ ռազմաբազայի բացումը նախատեսված է եղել 2014 թվականին կնքված երկկողմ համագործակցության ամրապնդման համաձայնագրով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



