Արսենալը պատրաստ է 24 մլն եվրո առաջարկել Գերմանիայի ընտրանու կիսապաշտպանի համար
СПОРТԼոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի և «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի տրանսֆերը,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Զինագործները» պատրաստ են գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Շալկեին» վճարել 24 մլն եվրո: Գորեցկայի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շալկեն» պատրաստվում է կիսապաշտպանին ակումբում պահելու նպատակով բարձրացնել նրա աշխատավարձը: Հաղորդվում է նաև, որ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ բարձրակարգ ակումբներ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



