Արսենալը պատրաստ է 24 մլն եվրո առաջարկել Գերմանիայի ընտրանու կիսապաշտպանի համար
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի և «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի տրանսֆերը,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Զինագործները» պատրաստ են գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Շալկեին» վճարել 24 մլն եվրո: Գորեցկայի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շալկեն» պատրաստվում է կիսապաշտպանին ակումբում պահելու նպատակով բարձրացնել նրա աշխատավարձը: Հաղորդվում է նաև, որ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ բարձրակարգ ակումբներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



