ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Համաձայնեցվել է: ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ երկիրը ոչ բավարար կերպով է իրագործում Մինսկի պայմանավորվածությունները», - սոցցանցում գրառել է Տուսկը:
Պատժամիջոցները կգործեն ևս վեց ամիս: Այս որոշմանը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին կողմ են քվեարկել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Ինչպես նշել է Տուսկը, գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են Մինսկի համաձայնագրերի անբավարար իրագործման հանգամանքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



