ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Համաձայնեցվել է: ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ երկիրը ոչ բավարար կերպով է իրագործում Մինսկի պայմանավորվածությունները», - սոցցանցում գրառել է Տուսկը:
Պատժամիջոցները կգործեն ևս վեց ամիս: Այս որոշմանը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին կողմ են քվեարկել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Ինչպես նշել է Տուսկը, գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են Մինսկի համաձայնագրերի անբավարար իրագործման հանգամանքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



