Դի Մարիա. Կավանին մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է
СПОРТՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմակից Էդինսոն Կավանիի հասցեին՝ նրան անվանելով մոլորակի լավագույն հարձակվողներից մեկը:
«Էդին տպավորիչ խաղացող է: Նա միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, գիտի՝ ինչպես դուրս գալ պաշտպանությունից:
Նա միշտ փորձում է կանխատեսել, թե ինչ է անելու մրցակիցը»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությունը:
Արգենտինացին փաստել է,որ Կավանին անհավանական մրցաշրջան է անցկացրել.
«Նա արդարացրել է սպասելիքները և ցույց է տվել, որ մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է»,- ասել է նա:
Հիշցնենք ՝ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Էդինսոն Կավանին 36 հանդիպման է մասնացել՝ դառնալով 35 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



