Դի Մարիա. Կավանին մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է
ՍՊՈՐՏՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմակից Էդինսոն Կավանիի հասցեին՝ նրան անվանելով մոլորակի լավագույն հարձակվողներից մեկը:
«Էդին տպավորիչ խաղացող է: Նա միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, գիտի՝ ինչպես դուրս գալ պաշտպանությունից:
Նա միշտ փորձում է կանխատեսել, թե ինչ է անելու մրցակիցը»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությունը:
Արգենտինացին փաստել է,որ Կավանին անհավանական մրցաշրջան է անցկացրել.
«Նա արդարացրել է սպասելիքները և ցույց է տվել, որ մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է»,- ասել է նա:
Հիշցնենք ՝ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Էդինսոն Կավանին 36 հանդիպման է մասնացել՝ դառնալով 35 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



