Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան Է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվում Է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



