Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան Է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվում Է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



