«Դոնարուման արժանի է հարգանքի». Պոլ Պոգբա
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է Ջանլուիջի Դոնարումային, ով սուր քննադատությունների է արժանանում «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:
«Դոնարուման շուտով կդառնա աշխարհի լավագույնը: Նա միայն հարգանքի է արժանի այն ամենի համար, ինչ արել է: Առա՛ջ, Ջիջի»,- թվիթերյան իր էջում գրել է Պոգբան:
Դոնարումայի մեկնարկային հանդիպումը «Միլանի» կազմում տեղի է ունեցել 2015 թվականի աշնանը՝ 16 տարեկան հասակում: Իտալական ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է 72 հանդիպում, որոնցից 23-ում դարպասները չոր է պահել:
Ջանլուիջիի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2018թ. Ամռանը, և դարպասապահն արդեն հրաժարվել է երկարաձգել այն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



