«Դոնարուման արժանի է հարգանքի». Պոլ Պոգբա
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան աջակցել է Ջանլուիջի Դոնարումային, ով սուր քննադատությունների է արժանանում «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար:
«Դոնարուման շուտով կդառնա աշխարհի լավագույնը: Նա միայն հարգանքի է արժանի այն ամենի համար, ինչ արել է: Առա՛ջ, Ջիջի»,- թվիթերյան իր էջում գրել է Պոգբան:
Դոնարումայի մեկնարկային հանդիպումը «Միլանի» կազմում տեղի է ունեցել 2015 թվականի աշնանը՝ 16 տարեկան հասակում: Իտալական ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է 72 հանդիպում, որոնցից 23-ում դարպասները չոր է պահել:
Ջանլուիջիի պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2018թ. Ամռանը, և դարպասապահն արդեն հրաժարվել է երկարաձգել այն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



