Քեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը
ЛАЙФՔեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը: Սա 32-ամյա երգչուհու երրորդ ալբոմն է, որը հայտնվում է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Ավելի վաղ հեղինակավոր պարբերականի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում էին հայտնվել Փերիի Teenage Dream (2010թ.) եւ Prism (2013թ.) ալբոմները:

Ալբոմը թողարկվել է հունիսի 9-ին: Billboard-ն ալբոմները դասակարգում է՝ հիմնվելով խանութներում եւ առցանց հարթակում դրանց վաճառքի ցուցանիշի վրա:
Մեկ շաբաթվա ընթացքում Փերին նոր ալբոմի 182 հազար օրինակ է վաճառել:
Կին կատարողների ալբոմների նման վաճառք չէր գրանցվել անցյալ տարվանից, երբ իր Joanne ալբոմը հանրության դատին էր ներկայացրել Լեդի Գագան:
Քեթին ալբոմը YouTube-ում ներկայացրել է հենց իր տնից, ինչը 49 մլն դիտում է ունեցել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



