Քեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը
LIFEՔեթի Փերիի նոր՝ Witness ալբոմը գլխավորել է Billboard հիթ-շքերթը: Սա 32-ամյա երգչուհու երրորդ ալբոմն է, որը հայտնվում է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Ավելի վաղ հեղինակավոր պարբերականի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում էին հայտնվել Փերիի Teenage Dream (2010թ.) եւ Prism (2013թ.) ալբոմները:

Ալբոմը թողարկվել է հունիսի 9-ին: Billboard-ն ալբոմները դասակարգում է՝ հիմնվելով խանութներում եւ առցանց հարթակում դրանց վաճառքի ցուցանիշի վրա:
Մեկ շաբաթվա ընթացքում Փերին նոր ալբոմի 182 հազար օրինակ է վաճառել:
Կին կատարողների ալբոմների նման վաճառք չէր գրանցվել անցյալ տարվանից, երբ իր Joanne ալբոմը հանրության դատին էր ներկայացրել Լեդի Գագան:
Քեթին ալբոմը YouTube-ում ներկայացրել է հենց իր տնից, ինչը 49 մլն դիտում է ունեցել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



