Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում. Յըլդըրըմ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ցանկանում է նոր էջ բացել Եվրամիության հետ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Աթենքում իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է թուրքական «Հյուրիյյեթ»-ը:
Յըլդըրըմը նշել է, որ այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վարչապետի խոսքով՝ չնայած նրան, որ Թուրքիան և ԵՄ-ն ստորագրել են վիզաների վերացման մասին համաձայնագիր, ԵՄ-ն չի իրականացրել իր խոստումները:
Ավելի վաղ ԵՄ հարցերով նախարար և ԵՄ-ին անդամակցության հարցերով գլխավոր բանակցող Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է հրաժարվի ԵՄ-ին անդամակցությունից:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



