Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում. Յըլդըրըմ
INTERNATIONAL NEWSԹուրքիան ցանկանում է նոր էջ բացել Եվրամիության հետ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Աթենքում իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է թուրքական «Հյուրիյյեթ»-ը:
Յըլդըրըմը նշել է, որ այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վարչապետի խոսքով՝ չնայած նրան, որ Թուրքիան և ԵՄ-ն ստորագրել են վիզաների վերացման մասին համաձայնագիր, ԵՄ-ն չի իրականացրել իր խոստումները:
Ավելի վաղ ԵՄ հարցերով նախարար և ԵՄ-ին անդամակցության հարցերով գլխավոր բանակցող Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է հրաժարվի ԵՄ-ին անդամակցությունից:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



