Քնի իդեալական տևողությունը պետք է լինի ոչ ավել և ոչ պակաս՝ 7 ժամ 6 րոպե
ЛАЙФԱրիզոնայի գիտնականները կարողացել են բացահայտել քնի ճիշտ տևողությունը, որպեսզի մարդն իրեն երջանիկ զգա։
2000 ամերիկացիների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քնի իդեալական տևողությունը պետք է լինի ոչ ավել և ոչ պակաս՝ 7 ժամ 6 րոպե։
Մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե երբ են նրանք քնում և ինչպես են քնում։ Նման կերպ գիտնականները կարողացել են որոշել քնի իդեալական տևողությունը։
Պարզ է դարձել, որ նրանք, ովքեր իրենց դժբախտ են զգում քնում են 6 ժամ, 48 րոպե։ Մարդիկ, ովքեր իրենց հիմնականում երջանիկ են զգում, քնում են 6 ժամ 54 րոպե։ Իսկ բացարձակ երջանիկները քնում են 7 ժամ 6 րոպե։
Ավելին նշվում է, որ կանայք ավելի դժվար են քնում, քան տղամարդիկ։ Աշխարհում ամեն երրորդ մարդը տառապում է վատ քնի պատճառով։ Պատճառները տարբեր են լինում՝ սթրես, համակարգիչ, աշխատանքային վատ իրավիճակ, կյանքից դժգոհություն։
Անքնության պատճառ կարող են լինել նաև ավելորդ քաշը, դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները։ Վատ և ոչ բավական քունը կարճացնում է մարդու կյանքի տևողությունը։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



