Լողազգեստի սեզոնին ընդառաջ. մթերքներ, որոնք կօգնեն նիհարել
ЛАЙФԱռդեն ամառ է, և եկել է լողազգեստի սեզոնին կազմվածքին հետևելու ու նիհարելու ժամանակաը: Այս հարցում ձեզ կարող են օգնել ճիշտ ընտրված սնունդն ու հաճախակի սպորտով զբաղվելը: Սակայն կան մթերքներ, հաճախակի օգտագործելու դեպքում նիհարելու գործընթացը կարագանա: Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ մթերքները:
Հատապտուղներ

Ամռանը հատապտուղները պետք է դառնան մեր ամենօրյա սննդակարգի բակացուցիչ մասնիկը, քանի որ քիչ կալորիաներ ու շատ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք էլ օգնում են առողջության պահպանմանը եւ նյութափոխանակության արագացմանը:
Ավոկադո

Ավոկադոն բազմահագեցած ճարպեր է պարունակում, որոնք էլ արագ են հագեցնում եւ արագացնում նյութափոխանակությունը և արագորեն այրում կալորիաները:
Դեղձ

Դեղձը իրենց լողազգեստով ցուցադրել ցանկացողների համար կատարյալ մթերք է համարվում, քանի որ սննդային մանրաթելեր են պարունակվում, որոնք էլ օգնում են ազատվել փքվածությունից եւ աղիներում գազերի կուտակում:
Կանաչ թեյ

Դիետոլոգները խորհուրդ են տալիս ամեն առավոտ մեկ գավաթ կանաչ թեյ խմել, քանի որ այն ոչ միայն փակում է ախորժակը, այլեւ նյութափոխանակությունն է արագացնում:
Եգիպտացորեն

Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակով սննդային մանրաթելեր եւ փոքր քանակով կալորիաներ: Օսլա պարունակող բանջարեղենի ցանկից այն համարվում է ամենաառողջ ընտրությունը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



