Լողազգեստի սեզոնին ընդառաջ. մթերքներ, որոնք կօգնեն նիհարել
LIFEԱռդեն ամառ է, և եկել է լողազգեստի սեզոնին կազմվածքին հետևելու ու նիհարելու ժամանակաը: Այս հարցում ձեզ կարող են օգնել ճիշտ ընտրված սնունդն ու հաճախակի սպորտով զբաղվելը: Սակայն կան մթերքներ, հաճախակի օգտագործելու դեպքում նիհարելու գործընթացը կարագանա: Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ մթերքները:
Հատապտուղներ

Ամռանը հատապտուղները պետք է դառնան մեր ամենօրյա սննդակարգի բակացուցիչ մասնիկը, քանի որ քիչ կալորիաներ ու շատ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք էլ օգնում են առողջության պահպանմանը եւ նյութափոխանակության արագացմանը:
Ավոկադո

Ավոկադոն բազմահագեցած ճարպեր է պարունակում, որոնք էլ արագ են հագեցնում եւ արագացնում նյութափոխանակությունը և արագորեն այրում կալորիաները:
Դեղձ

Դեղձը իրենց լողազգեստով ցուցադրել ցանկացողների համար կատարյալ մթերք է համարվում, քանի որ սննդային մանրաթելեր են պարունակվում, որոնք էլ օգնում են ազատվել փքվածությունից եւ աղիներում գազերի կուտակում:
Կանաչ թեյ

Դիետոլոգները խորհուրդ են տալիս ամեն առավոտ մեկ գավաթ կանաչ թեյ խմել, քանի որ այն ոչ միայն փակում է ախորժակը, այլեւ նյութափոխանակությունն է արագացնում:
Եգիպտացորեն

Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակով սննդային մանրաթելեր եւ փոքր քանակով կալորիաներ: Օսլա պարունակող բանջարեղենի ցանկից այն համարվում է ամենաառողջ ընտրությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



