Պորտուգալիայում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել
МЕЖДУНАРОДНОЕՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների հետևանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Publico պարբերականը՝ հղում անելով երկրի վարչապետ Անտոնիու Կոշտային:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի, առնվազն 20 տուժածի և 2 անհետ կորածի մասին:
«Մենք 24 մարդու զոհվել ենք հաստատել, հնարավոր է՝ մահերն ավելի շատ լինեն, սակայն ներկայումս դա հնարավոր չէ հաստատել»,- հայտնել է Կոշտան:
Հաղորդվում է, որ ավելի քան 1500 հրշեջ է մասնակցում հրդեհների մարմանը:
Հրշեջները փորձում են մարել 11 ակտիվ այրվող կետ: Հրդեհաշիջմանը ավելի քան 400 մեքենա է մասնակցում:
Շաբաթ օրը Պորտուգալիայում ուժեղ շոգ է եղել, որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Հրդեհից մի քանի բնակավայր է տուժել, սակայն վնասների մասշտաբների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



