Պորտուգալիայում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների հետևանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Publico պարբերականը՝ հղում անելով երկրի վարչապետ Անտոնիու Կոշտային:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի, առնվազն 20 տուժածի և 2 անհետ կորածի մասին:
«Մենք 24 մարդու զոհվել ենք հաստատել, հնարավոր է՝ մահերն ավելի շատ լինեն, սակայն ներկայումս դա հնարավոր չէ հաստատել»,- հայտնել է Կոշտան:
Հաղորդվում է, որ ավելի քան 1500 հրշեջ է մասնակցում հրդեհների մարմանը:
Հրշեջները փորձում են մարել 11 ակտիվ այրվող կետ: Հրդեհաշիջմանը ավելի քան 400 մեքենա է մասնակցում:
Շաբաթ օրը Պորտուգալիայում ուժեղ շոգ է եղել, որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Հրդեհից մի քանի բնակավայր է տուժել, սակայն վնասների մասշտաբների մասին ստույգ տվյալներ առայժմ չկան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



