Ամերիկյան Fitzgerald հածանավը վերադարձել է բազա կոնտեյներատարի հետ բախումից հետո
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ՌԾՈՒ Fitzgerald հածանավը, որը Ճապոնիայի ափերի մոտ այս գիշեր բախվել է կոնտեյներատարի հետ, վերադարձել է Յոկոսուկա բազա, որը դեպքի վայրից 100 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այս մասին շաբաթ հայտնել է ԱՄՆ 7-րդ նավատորմի հրամանատարությունը, որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆիլիպինների դրոշով ACX Crystal կոնտեյներատարի հետ ամերիկյան հածանավի բախումը տեղի էր ունեցել Իդզու թերակղզուց հարավ։ Արդյուքնում հածանավը լուրջ վնասվածքներ էր ստացել աջ կողմից, իսկ կոնտեյներատարի քթամասն է վնասվել։ Որոնողական փրկարարական գործողությունների իրականացման համար դեպքի վայր են ժամանել Ճապոնիայի Առափնյա պաշտպանության ավիացիոն տեխնիկայի երկու միավոր ու հինգ առագաստանավ։ Առայսօր անհայտ է մնում հածանավի յոթ անդամների ճակատագիրը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



