Թրամփը հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է։ Twitter-ի իր էջում Թրամփը գրել է. «Ես հետաքննության օբյեկտ դարձա մի մարդու կողմից, որն ինձ խորհուրդ տվեց աշխատանքից հեռացնել ՀԴԲ-ի տնօրենին (Ջեյմս Քոմի - խմբ.)։ Վհուկների որս»։
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է, որ չնայած «վհուկների որսին»՝ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ավելացման ցուցանիշները «հոյակապ են»։
Թրամփի մեկնաբանությունները հետեւեցին հրապարակումերին, որոնց համաձայն՝ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննութամբ, նաեւ հետաքննություն է վարում Թրամփի՝ գործին խոչընդոտելու հետ կապված։ Ըստ քննչության՝ այդ պատճառով է Թրամփն աշխատանքից հեռացրել ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին։
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



