Թրամփը հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի հաստատել է, որ հետաքննության օբյեկտ է։ Twitter-ի իր էջում Թրամփը գրել է. «Ես հետաքննության օբյեկտ դարձա մի մարդու կողմից, որն ինձ խորհուրդ տվեց աշխատանքից հեռացնել ՀԴԲ-ի տնօրենին (Ջեյմս Քոմի - խմբ.)։ Վհուկների որս»։
Մեկ այլ թվիթում Թրամփը նշել է, որ չնայած «վհուկների որսին»՝ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ավելացման ցուցանիշները «հոյակապ են»։
Թրամփի մեկնաբանությունները հետեւեցին հրապարակումերին, որոնց համաձայն՝ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը զբաղվում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննութամբ, նաեւ հետաքննություն է վարում Թրամփի՝ գործին խոչընդոտելու հետ կապված։ Ըստ քննչության՝ այդ պատճառով է Թրամփն աշխատանքից հեռացրել ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



