Լոնդոնի ոստիկանությունը բացառել Է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել Է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք Էր: Այդ մասին հայտարարել Է Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,-ասել Է նա:
Grenfell Tower 24-հարկանի շենքում հրդեհը տեղի Է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել Է ներքեւի հարկերում, ինչից հետո կրակն արագորեն տարածվել Է շենքի ամենավերին հարկերը: Արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակի ճիրաններում: Ըստ վերջին տվյալների, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել Է 17-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



